ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Երբ մարտնչող անգրագիտությունն է կառավարում

Երբ մարտնչող անգրագիտությունն է կառավարում
31.01.2024 | 21:11

Կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շ. Միրզախանյանի՝ հաստիքների կրճատման կամայական հիմնավորմամբ կառույցի 7 աշխատակիցներս 2020 թ. դարձանք գործազուրկ։ Յոթից երեքս հավատացինք արդարադատությանը, դիմեցինք դատարան։ Արդյունքում կինոկենտրոնը կինոյին և պետությանը վնաս հասցրեց շուրջ 9․5 միլիոն դրամի չափով՝ երեք աշխատակցով ընդհանուր մենք ստացել ենք այդքան գումարի փոխհատուցում։ Կարիք կա՞ ասելու, թե այդ գումարը թվային ինչ արտահայտություն կունենար, եթե արդարադատությանը հավատային ու դատարան դիմեին նաև մյուս չորսը։

Բնականաբար, մենք շնորհակալ ենք դատարանների կայացրած վճիռների համար, սակայն ուզում ենք տեղեկացնել, որ հիմնարար գիտելիքների պակասով տառապող Շ․ Միրզախանյանի նման վայ ղեկավարների գործունեության արդյունքում ինչ կարգի վնասներ են կրում կազմակերպությունները, խոշոր հաշվով՝ պետությունը։

Ցավն այն է, որ օգտվելով նրանից, որ փոխհատուցման այսօրինակ գումարները դուրս չեն գալիս իրենց անձնական գրպանից, նման տնօրենները պահում են իրավագիտության հետ հեռավոր աղերսներ ունեցող իրավաբանների՝ կազմակերպությանը, պետությանը վնաս հասցնելով նաև այս կերպ։

ԿԳՄՍ նախարարին մենք կառաջարկեինք հանձնարել ստուգել, թե այս երեք գործով կինոկենտրոնին գումարային ի՞նչ վնաս է հասցվել նաև դատական ծախսերի հատուցման համար տրված ֆինանսական միջոցների մասով ու փորձել հասկանալ, թե հանրագումարում պետությանն ինչ են արժենում նմանօրինակ տնօրենները։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ